Պարոդոնտոլոգիա

Բուժում

Գինգիվիտը պարօդոնտի բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցությամբ և ընթանում է առանց ատամնալնդային հյուսվածքների խաթարման։

Ավելին
Պարոդոնտոլոգիա
Պարոդոնտոլոգիա

Ի՞նչ է գինգիվիտը:

Գրականությունում կարող եք գտնել հետևյալ բնորոշումը. գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի) բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:
Գինգիվիտը լինում է մի քանի տեսակի՝ կատառային,հիպերտրոֆիկ, խոցային-նեկրոտիկ: Կատառային գինգիվիտ Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:


Հիպերտրոֆիկ գինգիվիտ

Գինգիվիտի երկրորդ տեսակը` հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա: Լինում են հղիների գինգիվիտ, դեռահասային, շաքարախտային: Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ:
Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես նաև` ատամնափառ և ատամնաքարեր:


Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ

Գինգիվիտի այս տեսակը զարգանում է, այսպես կոչված, <Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի> ֆոնի վրա և դրա կլինիկական դրսևորումն է հանդիսանում: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:


Գինգիվիտի բուժումը

Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:

Պարօդոնտիտ

Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդությունն է: ժամանակակից ստոմատոլոգիան հաջողությամբ պայքարում է պարօդոնտիտի հետևանքների դեմ շնոհիվ ախտորոշման և բուժման նոր մեթոդների: Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում:
Ախտորոշման համար միայն բժշկի զննումը բավարար չէ, այդ պատճառով էլ ամեն մի պացիենտ կլինիկայում պարօդոնտի հյուսվածքների մանրամասն հետազոտությունների է ենթարկվում` պարօդոնտիտի դրսևորումը վաղ փուլում հայտնաբերելու համար:
Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը:
Գինգիվիտը բուժելի հիվանդություն է:  Ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման կուրսից հետո այն ապաքինվում է: Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը կլինի կայուն: Բայց, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը, ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում անդառնալի փոփոխություններ կառաջացնի: Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ են համալիր
հետազոտություններ, որոնց հիման վրա պլանավորվում է լնդերի բորբոքային ախտընթացի փուլային բուժումը և առողջության վերականգնումը:

Լնդերի բուժում

Լնդերի բորբոքումը կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով: Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին: Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են: Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից: Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն: Եթե առողջարար ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա: Եվս մեկ հանգամանք, ժամանակին ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը: Ըստ բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները: Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով և դրանց հիման վրա կազմել տվյալ դեպքի համար արդյունավետ բուժման պլանը: Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա անհրաժեշտ է առաջին հերթին բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում կատարել: Երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է վերահիշյալ խնդիրները վերանում են: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել:
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը:

Klaas - Dentist website Webflow template

Ձեր ժպիտը՝ վստահելի մասնագետների հսկողությամբ

Տեսասրահ

Պարոդոնտոլոգիա

Գրանվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում