Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Բուժում

ՎԻՆԻՐՆԵՐ. Գեղեցիկ ժպիտ ժամանակակից աշխարհում

Ավելին
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում  էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում  վինիրների տեղադրումը, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում, միևնույն ժամանակ հիանալի ֆունկցիոնալ բնութագրում ունեն:

Ինչ է վինիրը

Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու  համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական  երեսպատիչների <ծառայության ժամկետը> բավական երկարատև է: Եվ վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ  լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:

Միկրոպրոթեզավորման  մեջ վինիրների օգտագործման ցուցումները.

-    անհավասար ատամնաշար,
-    տարբեր պատճառներով վնասված էմալ,
-    էմալի տարբեր ախտահարումներ, որոնք կարիեսային բնույթ չունեն,
-    ատամնաբծեր, ատամի գույնի փոփոխություն:

Կերամիկական և կոմպոզիտային վինիրներ

Վինիրները ըստ պատրաստման նյութերի երկու տեսակի են բաժանվում` կերամիկական և կոմպոզիտային:

Կոմպոզիտային վինիրները կարելի է ամրացնել երկու եղանակով. լաբորատոր մեթոդով (անուղղակի եղանակ), կամ էլ վինիրի շերտը տեղում հատուկ սոսնձով ամրացնելով պացիենտի ատամին (ուղղակի եղանակ): Այս եղանակը կիրառվում է, երբ անհրաժեշտ է վերականգնել մեկ-երկու ատամ, ստոմատոլոգն այն ամրացնում է մեկ այցի ժամանակ և այն պացիենտին ծառայում է մինչև հինգ տարի: Իսկ լաբորատոր մեթոդն առավել լավ արդյունք է ապահովում և ավելի երկար է ծառայում:

Կերամիկական Վինիրներ

Կերամիկական վինիրները պատրաստվում են բացառապես լաբորատոր մեթոդով: Ատամները նախապատրաստելուց հետո ստոմատոլոգը դրոշմաթասակն է պատրաստում, որի հիման վրա էլ պատրաստվում է մշտական վինիրը (իսկ պացիենտի ատամին այդ ժամանակահատվածում ժամանակավորն է ամրացվում): Ի տարբերություն կոմպոզիտայինի, կերամիկական վինիրները հնարավորություն են տալիս ավելի շատ ատամներ վերականգնել, ավելի ամուր են, երկարատև և երանգը չեն փոխում:

Վինիրների առավելությունը

Վինիրների օգտագործումը մի շարք առավելություններ ունի.
-    պացիենտի ատամնաշարի բացարձակապես բնական տեսք,
-    վինիրները գույնը չեն  փոխում սուրճից, ծխախոտից, դրանց վրա բծեր չեն առաջանում, չեն գունազրկվում,
-    վինիրների տեղադրումը կանխում է ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը:  

Բայց միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը պատկանում է էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտին, նշանակում է` այն ատամների և լնդերի հիվանդությունների դեպքում հիմնական լուծում չի կարող ապահովել: Եվ տվյալ մեթոդի օգնությանը դիմելուց առաջ հարկ է նախապես լրիվ բուժել ատամները:
Պրոֆեսիոնալ ստոմատոլոգի բոլոր հանձնարարականները  ճիշտ կատարելու դեպքում վինիրները կարող են ծառայել մինչև տաս տարի:  

Եթե Ձեզ մոտ վինիրների վերաբերյալ այլ հարցեր են առաջացել, այցելեք <Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկա խորհրդատվության համար: Դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, բուժման պլան կմշակեք բժշկի հետ:

Klaas - Dentist website Webflow template

Ձեր ժպիտը՝ վստահելի մասնագետների հսկողությամբ

Տեսասրահ

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Գրանվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում