Հղիների պրոֆիլակտիկա և բուժում

Բուժում

Սիրելի մայրեր. գաղտնիք չէ, որ հղիությունը շատ կարևոր ժամանակահատված է կնոջ կյանքում:

Ավելին
Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
Հղիների պրոֆիլակտիկա և բուժում

Սիրելի մայրեր. գաղտնիք չէ, որ հղիությունը շատ կարևոր ժամանակահատված է կնոջ կյանքում: Երեխայի հիմնական օրգան-համակարգերը սկսում են ձևավորվել ներարգանդային կյանքում: Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև բերանի խոռոչի առողջական վիճակի վրա: Կնոջ օրգանիզմում ինֆեկցիայի քրոնիկական օջախների բացակայությունը, այդ թվում և ատամնածնոտային համակարգում, ապագա երեխայի առողջության գրավականն է: Ապագա մայրիկից է կախված նաև որքան առողջ կլինեն իր բալիկի ատամները: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում շատ կարևոր է պահպանել որոշակի կանոնները:

Մինչև հղիությունը շատ կարևոր է բերանի խոռոչի սանացիա անցկացնել:

բերանի խոռոչի  հիգիենայի առումով կարևոր է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան: Այս բուժգործողությունը կատարվում է առանց որևէ դեղպատրաստուկի օգտագործման:

Ստոմատոլոգը կատարում է ատամների բուժման համար բոլոր անհրաժեշտ բուժգործողությունները, մաքրում է ատամնափառն ու ատամնաքարերը, ընտրում է հիգիենայի համար անհրաժեշտ միջոցները, որոնք լինելու են անհատական և հատուկ հղիության ժամանակահատվածի համար:

Եթե կինն արդեն հղի է, իսկ ատամները բուժման կարիք ունեն, ապա ժամանակը, երբ կարող է նա այցելել ստոմատոլոգին և ատամները բուժել, առանց վնասելու երեխայի առողջությանը, կարող է որոշել գինեկոլոգը:

Հղիության ժամանակահատվածում հատկապես շատ կարևոր է սննդակարգը:

Չպետք է մոռանալ այն մասին, որ ապագա փոքրիկն իրեն անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը վերցնում է մայրիկից, իսկ դա կարող է այնքան էլ լավ չանդրադառնալ մայրիկի մազերի, եղունգների, ատամների վիճակի վրա: Այդ պատճառով էլ չի կարելի անտեսել բժշկի խորհուրդները  կալցիումի պատրաստուկներ և բազմավիտամինային համալիրներ ընդունելու վերաբերյալ:

Հղիության ժամանակ հակացուցված է ռենտգեն նկարահանումը (անկախ այն հանգամանքից, թե այն կատարվում է ռադիովիզիոգրաֆի կամ այլ ռենտգենաբանական սարքի օգնությամբ):

Երեխայի ծնվելուց հետո ատամների խնամքի վերաբերյալ կանոնները պակասում են: Դրա փոխարեն, հարգելի ծնողներ, դուք արդեն պետք է տեղյակ  լինեք, թե ինչպես խնամել ու պահպանել երեխայի ատամները, և այդ հարցում ձեզ կօգնեն ստոմատոլոգի խորհուրդները:

Հանձնարարականներ հղի կանանց

  • Պլանավորված հղիությունից առաջ կատարել բերանի խոռոչի սանացիա:
  • Սննդակարգում պակասեցնել ածխաջրատային սնունդը և ավելացնել միրգ ու բանջարեղենի քանակը: Արդյունքում կշահի ոչ միայն մոր ու մանկան օրգանիզմը, այլև ատամների բնական ձևով մաքրում կկատարվի:
  • Եթե ատամները բուժման կարիք ունեն, բայց իրավիճակը հրատապ չէ, ապա պետք է բուժումը հետաձգել հղիության երկրորդ եռամսյակ, որն առավել հարմար ժամանակահատված է:
  • Ատամների սպիտակեցումը պետք է հետաձգել ծննդաբերությունից հետո:

Եթե ցանկանում եք պահպանել ձեր ատաների առողջությունը, ինչպես նաև առողջ երեխա ունենալ, մի հետաձգեք ստոմատոլոգին այցելությունը, ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, ընթացքում:

Klaas - Dentist website Webflow template

Ձեր ժպիտը՝ վստահելի մասնագետների հսկողությամբ

Տեսասրահ

Հղիների պրոֆիլակտիկա և բուժում

Գրանվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում