Օրթոդոնտիա

Բուժում

Բրեկետները կողպեքների նման խորամանկ սարքեր են, որոնք կարող են աստիճանաբար շտկել ատամնաշարը և համապատասխանաբար, կծվածքը:

Ավելին
Օրթոդոնտիա
Օրթոդոնտիա

Բրեկետները կողպեքների նման խորամանկ սարքեր են, որոնք կարող են աստիճանաբար շտկել ատամնաշարը և համապատասխանաբար, կծվածքը: Բրեկետները ատամներին ամրացվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամների արտաքին կամ ներքին մակերեսին:

Ատամնաշարի հավասարեցման պրոցեսը սկսվում է այն պահից, երբ «հիշողություն ունեցող» հատուկ աղեղը տեղադրվում է բրեկետների ակոսիկների վրա: Աղեղը գլխավոր դեր է կատարում , քանի որ հենց այն է ճնշում գործադրում ատամների վրա, ստիպելով նրանց տեղաշարժվել:

Բրեկետ-համակարգի տեղադրում

Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար, որովհետև մանուկների մոտ կծվածքը դյուրին է շտկվում շերտիկների և կապպաների օգնությամբ:Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորվել է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:

Բրեկետները տեղադրվում են հետևյալ դեմքերում

- ատամների միջև արանքների առկայության դեպքում  (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում).- ոչ ճիշտ ծկլթման դեպքում ատամը ձգելու համար.- երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել, այդ թվում և ատամի կորստի դեպքում:

Բրեկետներ կրելը

Ատամնաշարի վիճակով պայմանավորված, բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի, բուժող շերտը մշտապես հսկողության տակ պահելով:Բրեկետ-համակարգ  օգտագործելը պահանջում է հատուկ զգուշություն և ուտելիս, և բերանի խոռոչի հիգիենան պահպանելիս: Բժշկի հանձնարարականները և ցուցումները կատարելը կօգնի հասնել նպատակին` ունենալ առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ:

Բուժոգնությունը

- Խորհրդատվություն (ռենտգենագրամմա, ախտորոշում, դրոշմաթասակի պատրաստում, բուժման պլանի կազմում, բուժման մեթոդի ընտրություն):- Բրեկետ-համակարգի տեղադրում:- Այցելություն բժշկին 4-8 շաբաթը մեկ անգամ, ակտիվացման, շտկման նպատակով:

Մեր հանձնարարականները

Ուտելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
-Պինդ միրգ ու բանջարեղեն ուտելիս (գազար, խնձոր և այլն), ինչպես նաև այնպիսի ուտելիք, երբ կծելն անհրաժեշտ է, նախապես ուտեստը մանր կտրտել: Չի կարելի կծել առջևի ատամներով:
- Հրաժարվել կոշտ սննդից` ընկուզեղեն, չորահաց, կոնֆետ, սառնաշաքար, քանի որ դրանք կարող են նպաստել բրեկետի պոկվելուն և սարքի վնասվելուն:
- Չօգտագործել մածուցիկ ու կպչուն մթերք (իրիս, մաստակ):
- Խուսափել շատ տաք կամ շատ սառը ուտելիքից, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է վատացնել օրթօդոնտիկ աղեղի հատկությունները:
- Չօգտագործել թունդ թեյ կամ սուրճ, մուգ գույնի հատապտուղներ, գունավորումից  խուսափելու համար:

Հետևյալ կանոնները չպահպանելու դեպքում բրեկետը կարող է պոկվել:

Բրեկետներով ատամների խնամք և հիգիենայի պահպանման կանոնները

- Անհրաժեշտ է ատամները լվալ օրը երկու անգամ: Ամեն անգամ, սնվելուց հետո, ողողել բերանի խոռոչը:
- Ատամները պետք է մաքրել նվազագույնը 10 րոպե, հայելու առջև, օգտագործելով երկու խոզանակներ:
- Խոզանակով, որը V –աձև կտրվածք ունի, երկայնակի շարժումներով մաքրել ատամները (աղեղի երկայնքով)
- Ցցված մազիկներով խոզանակով մաքրել ատամների կողմնային հատվածները և աղեղի տակ դժվար հասանելի տեղերը:
- Բերանի խոռոչը և խոզանակը ողողել տաք ջրով: Եթե նկատեք, որ մի հատված չի մաքրվել, այն անմիջապես մաքրեք, առանց մտածելու, որ դա էլ հաջորդ անգամ կմաքրեք:  

Հատկապես ուշադիր և զգույշ եղեք բրեկետի և լնդերի միջև հատվածը մաքրելիս:
Մաքրելուց հետո ատամները, բրեկետները, օղակները և աղեղը պետք է փայլեն:
Ատամի մածուկը պետք է փրփրուն լինի, որպեսզի կարողանա թափանցել բերանի խոռոչի դժվարհասանելի հատվածները:

Անպայման օգտագործեք ատամնաթել` ֆլոսս :

Կծվածքի շտկում

Կծվածքի շտկումը կանխարգելում է ատամնածնոտային բազմաթիվ հիվանդություններ` կարիեսից մինչև քունք-ստործնոտային հոդ: Շատերին կարող է անհասկանալի թվալ կարիեսի և կծվածքի  պաթոլոգիայի կապը, քանի որ միշտ շեշտվում է, որ կարիեսի պատճառը ածխաջրատներն են և մանրէները:  Չենք վիճում, բայց ցանկանում ենք նշել, որ ածխաջրատներն ու միկրոօրգանիզմները կարիես առաջացնում են միայն այն դեպքում, երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան:  

Եվ փոքրերի, և մեծերի ոչ ճիշտ կծվածքի շտկումով զբաղվում է ստոմատոլոգ-օրթօդոնտը:  Այն, որ չափահաս տարիքում արդեն ուշ է զբաղվել կծվածքի շտկմամբ, ճիշտ չէ: XXI դարի ստոմատոլոգները ակտիվորեն զբաղվում են արդեն ձևավորված կծվածքի շտկմամբ: Դրա համար կիրառում են բրեկետ-համակարգեր, որոնք այժմ արդեն լայն տեսականի ունեն:

Բրեկետները միմյանցից տարբերվում են և արդյունավետությամբ, և էսթետիկական որակով: Մանկական պրակտիկայում մինչև 13-14 տարեկանը օգտագործվում են օրթօդոնտիկ շերտիկներ: Ի տարբերություն բրեկետ-համակարգերի, դրանք շարժական են: Նման տարիքային սահմանափակումը պայմանավորված է դեռ չձևավորված կծվածքով, որը զարգացման տվյալ փուլում շատ դյուրին շտկվում է նաև շարժական սարքով: Ավելի ծանր դեպքերում , մինչև 13 տարեկանը երեխան կարող է շարժական շերտիկներ կրել, իսկ հետո կծվածքի շտկումը շարունակել բրեկետ- համակարգով:
Կծվածքի շտկումը անհրաժեշտ, միևնույն ժամանակ, բավական տևական բուժգործողություն է: Տևողությունը պայմանավորված է համակարգի բարդությամբ, ինչպես նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններով:
Բուժգործողության տևողությունը և արդյունքն առավել ճշգրիտ կարող է ասել միայն օրթօդոնտը հետազոտություններից հետո:

Klaas - Dentist website Webflow template

Ձեր ժպիտը՝ վստահելի մասնագետների հսկողությամբ

Տեսասրահ

Օրթոդոնտիա

Գրանվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում