Ատամների սպիտակեցում

Բուժում

Ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները կառուցվածքային փոփոխություններ չեն առաջացնում:

Ավելին
Ատամների սպիտակեցում
Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները կառուցվածքային փոփոխություններ չեն առաջացնում: Ատամի էմալի կառուցվածքը բաղկացած է և օրգանական (կալցիում, ֆտոր և այլն), և անօրգանական տարրերից, որոնքբյուրեղային վանդակում ամուր կապ են ապահովում: Դա նման է ցանցի, որի վանդակներում գտնվում են կալցիումի և այլտարրերի բյուրեղները:  Թթվային միջավայրում, ինչպես նաև կարիեսի դեպքում, այդ վանդակների կառուցվածքը քայքայվում է, դրանք ավելի փխրուն են դառնում և բյուրեղները <դրա միջից թափվում են> խախտելով ողջ կառուցվածքի ամբողջականությունն ու ամրությունը: Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը կատարվում է բժշկի կաբինետում հետևյալ կերպ. ստոմատոլոգը մեկուսացնում էշրթունքների եզրերը հատուկ նյութի` գելի օգնությամբ, որպեսզի սպիտակեցնող նյութը բերանի խոռոչի հյուսվածքների հետչշփվի: Հետո ատամների մակերեսին տարածվում է սպիտակեցնող նյութը, որը ակտիվանում է ֆիզիկական ագենտիազդեցությամբ (լազեր, ուլտրաձայն, տաքություն, լույս և այլն): Բուժգործողությունն ավարտվում է ֆտորով կամ հատուկպաշտպանիչ լաքով մշակումով, որը պահպանում է ատամի մակերեսը գերզգայունությունից: Բուժգործողությունը տևում է 30 րոպեից մինչև 1,5 ժամ: Օրինակ, լազերային տեխնիկայով սպիտակեցումը տևում է ընդամենը կես ժամ և առավել բաց գույնն է ստացվում:  Սպիտակեցումից 2-3 օր հետո խորհուրդ է տրվում սննդաբաժնից հանել ներկող մթերքը: Տվյալ մեթոդը ատամների սպիտակությունը պահպանում է 3-5 տարի և ավելի, եթե պահպանվի սպիտակեցումից հետո խնամքի հասարակ կանոնները:

Սպիտակեցման հակացուցումներն են.


• պարօդոնտի բորբոքային հիվանդությունների առկայությունը,
• ատամների կարիեսը, վնասված էմալը,
• անշարժ օրթոդոնտիկ կառուցվածքների առկայությունը (սպիտակեցումը հավասարաչափ չի լինի),
• եթե առջևի ատամներին պլոմբաներ կամ արհեստական ատամնապսակներ կան, քանի որ տարբեր նյութերի պատճառով սպիտակեցումը հավասարաչափ չի լինի,
• հղիությունը,
• խորհուրդ չի տրվում մինչև 16 տարեկան երեխաներին:

Ատամների սպիտակեցում

Գեղեցիկ, սպիտակ ատամներ: Դժվար թե գտնվի մեկը, որ չցանկանա հայելու մեջ տեսնել իր գեղեցիկ ժպիտի,սպիտակ, առողջ ատամների արտացոլումը: Սպիտակեցումը բուժգործողություն է, որը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Միայն բժիշկը կարող է որոշելգույնի փոփոխման պատճառը և միայն նա կարող է ընտրել խնդիրն հարթելու առավել ճիշտ մեթոդը: Սպիտակեցումիցառաջ պետք է բարելավել բերանի խոռոչի առողջական վիճակը, մաքրել ատամնափառը, բուժել լնդերի բորբոքումը: Ատամի գույնը փոխվելու պատճառները շատ են: Ներկայացնենք մի քանի հիմնական գործոններ, որոնց պատճառովատամը փոխում է գույնը:

Սկսենք ժառանգականությունից:

Յուրաքանչյուր մարդ իր բնական ատամների գույնն ունի և այն միշտ չէ, որսպիտակ է լինում: Ատամի գույնը պայմանավորված է էմալի և դրա տակ գտնվող դենտինի կառուցվածքից: Որքանշատ են էմալի կառուցվածքում խանգարումները, այնքան ատամի գույնը մուգ է, քանի որ պիգմենտային նյութերիկուտակման հնարավորությունը բարձր է: Պիգմենտի քանակն ատամի չվնասված հյուսվածքում յուրաքանչյուր մարդումոտ տարբեր է, այդ պատճառով էլ տարբեր են ատամների գույները:

Երկրորդ տեղում մթերքի օգտագործումն է

որը մեծ քանակությամբ պիգմենտային նյութեր է պարունակում (սուրճ,թեյ, կարմիր գինի, կոկա-կոլա և նման մյուս ըմպելիքները, որոնց մեջ քիմիական ներկանյութեր կան և այլն), ծխելը(նիկոտինային խեժը շատ ուժեղ պիգմենտային ներկանյութ է): Եթե ատամի հյուսվածքի կառուցվածքը խանգարվածչէ, ապա այդ պիգմենտները կարող են կուտակվել ատամնափառի մեջ և բերանի խոռոչի անբավարար հիգիենայիդեպքում ատամները տեսողականորեն փոխում են իրենց գույնը:

Երրորդ տեղում ատամի հյուսվածքի զարգացման բնածին խանգարումն է,

կամ արտաքին գործոնների ազդեցությամբհյուսվածքի ձևավորման խանգարումը: Օրինակ, <տետրացիկլինային> ատամները: Մանկական տարիքում մշտականատամի էմալի և դենտինի կառուցվածքի ձևավորման ժամանակ, երեխայի առողջության հետ կապված, նրան կարողեն դեղամիջոցներ նշանակել (հակաբիոտիկներ) տետրացիկլինային շարքից: Եթե բուժումը շատ ակտիվ էկատարվում, ապա այն, ժամանակի առումով, կարող է համընկնել ատամների ձևավորման հետ և ատամները դուրսգալուց հետո դրանց վրա կարող են պիգմենտային բծեր և էռոզիաներ լինել:

Պատճառները բազմաթիվ են, բայց մարդու նպատակը մեկն է` գեղեցիկ առողջ ժպիտ: Եթե ատամի կառուցվածքըվնասված է, գեղեցիկ ժպիտը կարելի է վերականգնել ոչ ինվազիվ (կալցիումի, ֆտորի տարբեր պատրաստուկներ ևայլն) և ինվազիվ (պլոմբներ, վինիրներ և այլն) մեթոդներով:

Ատամների սպիտակեցում` բժշկի հսկողությամբ (տանը)

Սպիտակեցումը, այսպես կոչված, կապպայի օգնությամբ (պլաստիկե կոնստրուկցիա, որը պատրաստվում է անհատական,ատամնաշարի դրոշմաթասակի օգնությամբ) կարելի է կատարել և ստոմատոլոգիական կլինիկայում, և տանը, բժիշկ-ստոմատոլոգի հսկողությամբ: Կապպայի մեջ լցվում է սպիտակեցնող գելը, որը փաթեթավորված է չափաքանակով ներարկիչի մեջ: Կապպան` գելով,հագցվում է ատամնաշարի վրա: Տևողությունը կախված է գելի խտությունից. 30 րոպեից մինչև մի քանի ժամ:Սպիտակեցման ստանդարտ սխեման է` 7-10 օր, 6-8 ժամ. (սովորաբար կապպան ատամնաշարին հագցնում են գիշերը): Կաննաև սպիտակեցման արագացված տարբերակներ (3-5 օր): Կան նաև ստանդարտ կապպաներ, որոնք պացիենտն ինքն է լցնումսպիտակեցնող նյութով: Պարզապես ստանդարտ կապպան այնքան էլ քիփ չի նստում ատամանշարի վրա, սպիտակեցնողնյութը կարող է դուրս հոսել, գրգռելով բերանի խոռոչի լորձաթաղանթը: Այդ պատճառով էլ լավագույն տարբերակը այնհավաքածուն է, որի մեջ մտնում են ճկուն կապպաները, որոնք կարող են հարմարեցվել անհատական ատամնաշարին:

Սպիտակեցնող մածուկներ

Սպիտակեցնող ատամի մածուկը ատամի գույնը փոխում է 5 երանգով, հղկող նյութի մեխանիկական ազդեցության կամ ֆերմենտային հավելումների շնորհիվ:
Բարձրազդեցության հղկող նյութ պարունակող մածուկները օգտագործման սահմանափակ ժամանակ ունեն, քանի որ երկար ժամանակ օգտագործելիս կարող է բարձրանալ ատամների զգայունությունը:
Իսկ գերզգայուն ատամներ ունեցող պացիենտների համար կան հատուկ սպիտակեցնող ատամի մածուկներ, որոնք ցածրազդեցության հղկող նյութ են պարունակում:

Klaas - Dentist website Webflow template

Ձեր ժպիտը՝ վստահելի մասնագետների հսկողությամբ

Տեսասրահ

Ատամների սպիտակեցում

Գրանվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում