Լազերային Ստոմատոլոգիա

Բուժում

Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ:

Ավելին
Լազերային Ստոմատոլոգիա
Լազերային Ստոմատոլոգիա

Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ, բուժիչ ազդեցությամբ  և էսթետիկական արդյունքով: Մեր մասնագետները վերապատրաստվել են և հաջողությամբ կիրառում են լազերը պացիենտների բուժման ժամանակ:

Ստոմատոլոգիայում լազերի կիրառությունը բացում է նոր ու լայն հորիզոններ: Կիրառության առաջին փորձերը սկսվել են դեռևս 1964 թվականից: Բայց իր իրական զարգացումը լազերային տեխնոլոգիաները ունեցան վերջին տարիներին:  «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկների տրամադրության տակ է գտնվում վերջին սերնդի գերժամանակակից Waterlase iPlus և BIOLASE EPIC 10 դիոդային լազերը:

BIOLASE EPIC 10  դիոդային լազերի օգնությամբ բուժումը հարմարավետ է և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չեն առաջանում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում: Լազերը թույլ է տալիս միջամտություն  կատարել փափուկ հյուսվածքների շրջանում, ունի գործառույթների լայն սպեկտր:

Waterlase iPlus-ը գերժամանակակից լազեր է և համարվում է ամենաառաջնակարգը ժամանակակից ստոմատոլոգիայում: Այն թույլ է տալիս աշխատել ինչպես փափուկ, այնպես էլ կարծր հյուսվածքների հետ:

Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս պացիենտին առաջարկել մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների այնպիսի մի շրջանակ, որի արդյունքում ունենում ենք բուժիչ և էսթետիկ բարձր արդյունավետություն: Լազերն աշխատանքի ընթացքում ապահովում է առավելագույն մանրէազերծ և անվտանգ միջամտություն բերանի խոռոչում:

Ստոմատոլոգիական լազերի կիրառման ոլորտները

Ունիվերսալ է և կիրառվում է թերապիայում, էնդոդոնտիայում,պարոդոնտոլոգիայում և վիրաբուժությունում: Ցուցվածէ պարոդոնտի բուժման և պրոֆիլակտիկայի, ատամների սպիտակեցման, կարիեսի և դրա բարդությունների բուժման,շրթունքի և լեզվի սանձիկի պլաստիկայի, պրոթեզավորման և բրեկետների տեղադրման և իմպլանտավորման ժամանակ:Ինչպես նաև լնդային ծայրերը, բարորակ գոյացությունների հեռացում, աֆտոզ ստոմատիտների բուժում, հերպես,ատամնային արմատների ստերիլիզացում և այլն: Լազերը չի ազդում ատամի հյուսվածքի վրա, այլ միայնգոլոշիացնում է հավաքված հեղուկը: Այդ ժամանակ մահանում են մանրէները և ամրանում է ատամի էմալը: Լազերը չիազդում առողջ հյուսվածքի վրա, աշխատում է շատ նուրբ, առանց տատանումների և ձայնի, չի տաքանում և չի այրում:Միջամտությունը հետո պացիենտը ցավային զգացողություն, տհաճ թմրածության զգացողություն չի ունենում, որըառաջանում է ցավազրկումից հետո: Լազերը նպաստում է հյուսվածքների վերականգմանը:

Լազերային ստոմատոլոգիայի առավելությունները


Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ, բուժիչ ազդեցությամբ  և էսթետիկական արդյունքով:

Լազերը մարդու օրգանիզմի վրա անմիջական բացասական ազդեցություն չի թողնում: Անվտանգության կանոններին հետևելու պարարագայում, օրինակ` օգտագործել աչքերի հատուկ պաշտպանիչ ակնոցներ, դրա կիրառումը չի սպառնում պացիենտի անվտանգությանը: Իհարկե,  այս ամենը միայն  որակյալ և վերապատրաստված մասնագետի աշխատանքի պարագայում:

Լազերային ստոմատոլոգիան համարվում է բուժման  նորագույն մեթոդներից մեկը :

Klaas - Dentist website Webflow template

Ձեր ժպիտը՝ վստահելի մասնագետների հսկողությամբ

Տեսասրահ

Լազերային Ստոմատոլոգիա

Գրանվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում